Գորիսի քաղաքապետի դեմ քրեական գործ չի հարուցվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության լրատվության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նոյեմբերի 26-ին ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, համաձայն որի՝ Գորիսի Խնձորեսկ գյուղում վիճաբանություն էր տեղի ունեցել քաղաքապետի ու բնակիչների միջև․ ոմն մեկը կոպալով խփել էր քաղաքապետ Առուշ Առուշանյանի գլխին։ Միջադեպի առնչությամբ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր էին նախապատրաստում։