Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Իսլանդիայի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 28,  24News

հավաքական

Ֆուտբոլի ազգային առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խոակին Կապառոսը մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Հակոբ Հակոբյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Բրիասկո Բալեկյան:

 Վնասվածքի պատճառով Արթուր Միրանյանին փոխարինել է Ժիրայր Շաղոյանը: Ընդհանուր հայտացուցակում չեն ընդգրկվել Գևորգ Ղազարյանը, Արամ Քոչարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը և Էդուարդ Սպերցյանը:

Մինչ այս աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի սաները նվազագույն հաշվով հաղթել էին Լիխտենշտեյնին: Հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ռիդիգեր Ցոկայը և Ռեյդի Ավդոն։ Չորրոդ պաշտոնյան է Յուջին Ջայան։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Կարել Վիդլակը (Չեխիա), պատվիրակը՝ Լեոնիդ Կալոշինը (Ռուսասատան)։

 --00—ՄՀ