Ռուսաստանը թույլ չի տա Աբխազիայի և Հարավային Օսիայի դեմ ագրեսիայի որևէ դրսևորում․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում, մեկնաբանել է Անդրկովկասում Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև ռազմաքաղաքական համագործակցության ակտիվացումն ու հայտարարել, որ Ռուսաստանը թույլ չի տա  Աբխազիայի և Հարավային Օսիայի դեմ ագրեսիայի որևէ դրսևորում:

«Վստահ եմ, որ նրանք իրենց գումարտակներով ոչ մի տեղ չեն հայտնվի: Նրանք հասկանում են, որ մենք դաշնակցային հարաբերություններ ունենք Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ, մենք թույլ չենք տա ագրեսորներին հարձակվել մեր դաշնակիցների վրա»,- ասել է Լավրովը:

Ավելի վաղ Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին Բաթումիում անցկացվող Պաշտպանության ու անվտանգության հարցերով 12-րդ համաժողովի ժամանակ անդրադարձել էր Հյուսիսատլանտյան դաշինքին՝ նշելով, որ երկրի անվտանգության ապահովման առումով այլընտրանք չկա:

«ՆԱՏՕ-ն ոչ միայն ընտրություն է, այլև այլընտրանք չունեցող ճանապարհ՝ այն դեպքում, երբ երկրի անվտանգության առաջ ծառացած է այնպիսի մարտահրավեր, ինչպիսին ընթացիկ շրջափակումն է»,- ասել էր նա: