Հենց առաջին րոպեից հավատում էինք, որ պետք է հաղթենք․ Տիգրան Բարսեղյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

սպորտ

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի խաղում Իսլանդիայի հավաքականի նկատմամբ 2:0 հաշվով տնային հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Հենց առաջին րոպեից հավատում էինք, որ պետք է հաղթենք, որովհետև հենց այդ նպատակով էինք դուրս եկել խաղադաշտ: Գոլիս մասին կասեմ, որ, երևի, իմ ոճով տեղափոխվեցի կենտրոն և հարվածեցի: Երևի, մի փոքր էր բախտս բերեց: Կարծում եմ՝ ֆանտաստիկ խաղ ստացվեց և իմ ու Բայրամյանի գոլերը շատ գեղեցիկ էին: Մենք 100 տոկսով արժանի էինք հաղթանակի»,- ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասել է ֆուտբոլիստը:

--0--ԿԿ