Անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

դանակ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ոսկեհատ գյուղի բնակիչ, 34-ամյա տղամարդու կողմից Արարատի մարզի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես քննությամբ հիմնավորվել է, որ Ոսկեհատ գյուղի բնակիչը 2020թ. հուլիսի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի սրճարաններից մեկում նախկինում ունեցած անձնական հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակչի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող միակողմանի սուրսայր և երկկողմանի սուր եզր ունեցող դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս ձախ գոտկային շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ՝ ձախից գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքի, փայծաղի վնասվածքի և սուր ներքին արյունահոսության ձևով՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ոսկեհատ գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱԹ