Հովիկ Աբրահամյանի ՋՕ-ի չարաշահման չափն աճում է․ Հայկ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը 24TV-ի տաղավարում խոսել է ջրօգտագործման ընկերություններում իրականացված ստուգումների, ԱԺ արտահերթ ընտրությունների և նորընտիր Ազգային ժողովի աշխատանքի մասին։ Անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող ՋՕ-ում արձանագրված խախտումներին՝ Սարգսյանը նշել է․

«Շատ արտաշատցիներ հարցնում էին՝ դրա մասին նո՞ր եք իմանում, ինչո՞ւ շուտ չէիք ձեռնարկում դրա բացահայտումը․ բոլորս այդ մասին գիտեինք։ Եթե մայիսին մեզ դրա մասին ասեին՝ վերջին 5 ամիսներին այդ գողությունը տեղի չէր ունենա»։

ՊՎԾ պետի տեղակալը նշել է, որ քրեական գործն ընթացքի մեջ է՝ շեշտելով․

«Թիվն, անշուշտ, մեծանալու է»։

Հայկ Սարգսյանը հավելել է, որ եթե քաղաքացիներն ավելի վաղ հայտնեն տարբեր ոլորտներում հնարավոր չարաշահումների մասին, նրանք կկարողանան դա արագ կանխել, որի արդյունքում պետությունը տարիներով վնաս չի կրի։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։