Սա ամբողջ հայ ազգի հաղթանակն էր. Յուրչենկո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Իսլանդիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո պատմել է իր զգացողությունների մասին: 

«Իհարկե, հետևել ենք իսլանդացիների խաղին, գիտեինք, որ դժվար խաղ է սպասվում` պայքարի, լարվածության տեսանկյունից, Գիտեինք, որ նրանք շատ կվազեն և շատ օդային փոխանցումներ կկատարեն: Փառք Աստծո, մեզ համար ամեն ինչ հաջող ավարտվեց, մենք երկու գեղեցիկ գոլ խփեցինք, հաղթեցինք 2:0 հաշվով` ի ուրախություն մեր երկրպագուների»,- նշել է նա` ընդգծելով, որ սա ամբողջ հայ ազգի հաղթանակն էր:

Յուրչենկոն ասել է` բառերով չի կարող նկարագրել զգացողությունները, նշել՝ պետք է խաղի ժամանակ դուրս գալ խաղադաշտ, հագնել մարզաշապիկը, լսել հիմնը և հնչի սուլիչը:

«Սրանք այն զգացողություններն են, որ անհնար է փոխանցել»,- ասել է նա:

--00--ԱԹ