ՀՀ և Արցախի արդարադատության նախարարները քննարկել են փոխգործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, այսօր հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրներին, ինչպես նաև նախարարությունների միջև փոխգործակցությանը  վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը  և  ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը:

--00--ԱԹ