ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այն համոզմանն է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելու մասին խոսելն անընդունելի է ու չի բխում պետական շահից: 24News-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ կապիտուլյացիայից հետո Թուրքիայի հետ համագործակցությունը պետական շահերի ոտնահարում է նշանակում:
Մելքումյանի համար անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ինչքան մենք ենք թշնամի համարում, այնքան էլ մեզ են թշնամի համարում։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը ուշադրություն է հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա․ Թուրքիայի հետ սահմանի բացումը նշանակում է թուրքական կապիտալի հոսք Հայաստան, ինչը բերելու է տնտեսական էքսպանսիայի:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ