Այսուհետ Հայաստանից կարող են զբոսաշրջիկներ այցելել Կիպրոս կղզի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

․

Ապրիլի 1-ից ,Կիպրոսի առողջապահության նախարարությունը, Հայաստանը ներառել է այն երկրների ցուցակում, որտեղից կարող են զբոսաշրջիկներ այցելել կղզի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ ցանկում ընդգրկված երկրներից մեկնող ուղեւորները կարող են պարտադիր երկշաբաթյա կարանտին չանցնել, եթե երկու անգամ ստուգում են անցել, եւ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Նրանք պետք է բացասական թեստի մասին թուղթ ունենան, որը ստացել են թռիչքից 72 ժամ առաջ, իսկ սեփական հաշվին եւս մեկ թեստ կարող են անցնել Լառնակայի կամ Պաֆոսի միջազգային օդանավակայաններում:

Նաև անհրաժեշտ է կղզի թռիչքից մեկ օր առաջ լրացնել իմիգրացիոն ձեւը օնլայն՝ հետեւյալ հղումով՝ CyprusFlightPass:  

--00--ԱՀ