Բուհերի մասով Փաշինյանի առաջարկը խելամիտ չէ, նա երևի մոռացել է՝ ՀՀ-ն ինչ վիճակում է այժմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն այն տեսակետին է, որ բուհերի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը խելամիտ չէ: 24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց՝ նման հայտարարություն անելիս Փաշինյանը երևի մոռացել է, թե Հայաստանն ինչպիսի վիճակում է գտնվում այժմ: 

Հիշեցնենք, որ Փաշինյանն օրերս Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել էր. «Երևանի բուհերի շենքերը վաճառենք, էդ փողերով կառուցենք նոր ակադեմիական քաղաք»:

Կոստանյանն այն համոզմանն է, որ նման հայտարարությամբ իշխանությունը փորձում է նոր խայծ գցել հասարակության մեջ ու ասել, թե տեսեք ինչ հրաշալի բան ենք մտածել, այնինչ իրականում այդ առաջարկը ցայտնոտային է ու կցկտուր: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ