Սա պատերազմ է մի քանի ճակատով, կդիմանա՞նք. Սենոր Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News 

Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գիտե՞ք մեր զավեշտախառը ողբերգության պատճառն ինչումն է կայանում... Նրանում, որ երկրի իշխանությունները ներկայացնող պատահականությունները, նույնիսկ, այս համազգային աղետից հետո, ինչ գլխներին փչում, շարունակում են ասել ու անել... Նրանք գործում են առանց կանոնների՝ ոտնատակ տալով այն ամենը, ինչ երեկ դժվար կլիներ պատկերացնել, անգամ, ամենավատ երազում... Եվ դա անում են ուղղորդված ու գիտակցաբար... Անում են ոչ թե ներքին համոզման, այլ արտաքին ճնշման ազդեցության տակ...

Նրանք ընտրված ու «դաստիարակված» են ազգայինը քանդելու և ապազգայինը տարածելու հրամայականով... Նրանք Երկրի ներսում արդեն ունեն քարոզիչների ու հետևորդների մի հսկայական բանակ, որն առաջնորդվում է ոչ թե մտածելով, այլ կույր բնազդով... Այդ բանակն ունի մեկ ուղեցույց, դա վարչապետի աթոռն զբաղեցնող թիվ մեկ պատահականության անհիմն բարբաջանքն է, որն ամեն անգամ հերքվելով հանդերձ, տակավին չմտածող զանգվածի համար մնում է ուղեցույց... Իսկ սա Երկրի համար ավելի կործանարար է, քան ցանկացած ավերիչ պատերազմ... Սա պատերազմ է մի քանի ճակատով... Կդիմանա՞նք, արդյոք...»:

--00--ԱԹ