Քոչարյանին բանտում ապօրինի պահել են 537 օր, փոխհատուցողներ լինելու են․ Հայկ Ալումյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

«ՀՀ Քրեական օրենսգրքում այդ հոդվածը չկա, հետևաբար քրեական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող և քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պետք է դադարեցվի, 300.1 հոդվածով և քրեական գործի վարույթի այդ մասով պետք է կարճվի։ Մենք արդեն միջնորդությունները ներկայացրել ենք դատարան՝ պահանջելով գործի կարճում։ Դատարանը պարտավոր է գործի վարույթը կարճել այդ մասով»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ 2-րդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Ես համոզված եմ, որ ՍԴ-ի վրա նախքան այս որոշումը կայացնելը եղել է ճնշում իշխանության կողմից, և դատավորները եղել են երկընտրանքի առջև, մի կողմից իրենց մասնագիտական արժանապատվությունը ու մարդկային կարմիր գծերի չանցնելը, մյուս կողմից այդ ճնշումները, որոնց ենթադրաբար չեն ենթարկվել։ Դա համարում եմ լավ նախադեպ, քանզի եթե երկրում կա դատարան, որը չի  ուղղորդվում գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից, շուտ թե ուշ, յուրաքանչյուրիս համար դա իր դրական դերն ունենալու է»-, նշել է Ալումյանը:

Փաստաբանի պնդմամբ՝ Քոչարյանին բանտում ապօրինի պահել են 537 օր, և փոխհատուցողներ լինելու են:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ