4 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է կայուն ծանր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տարբեր վնասվածքներով տեղափոխված 4 զինծառայողներից երեքն այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մեկը տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց հոսպիտալի պետ Վահան Գևորգյանը։

Նրա խոսքով՝ հոսպիտալում գտնվող երեք զինծառայողների վիճակաը գնահատվում է կայուն ծանր։

«Գևորգ Հովհաննիսյանի մոտ եղել է ձախ ոտնաթաթի ամպուտացիա, դեմքի ձախ կեսի պատռվածքով վերքեր՝ ակնագնդի վնասվածքով։ Վիրահատություններ արվել են թե՛ Արցախում, թե՛ Երևանում, այժմ նա հսկողության տակ է: Ձախ աչքը տեսողություն չունի, պայքարում ենք աջի համար։ Արգիշտի Հակոբյանն ունեցել է հրազենային գնդակային թափանցիկ վիրավորում՝ որովայնը, կրծքավանդակն աջից վնասված են եղել:  Արմեն Հարությունյանն ուներ ձախ գոտկային շրջանում հրազենային վիրավորում»,- ասաց Վահան Գևորգյանը: 

Նրա խոսքով՝ մյուս զինծառայող Ռաֆիկ Վահանյանը, ո'o ձախ ակնագնդի վիրավորում ուներ, տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, այնտեղ հետազոտում են, եթե հարկ լինի՝ կվիրահատեն: