Հայ մարզիկները չորս մեդալ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի Իսպանիայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

 

․

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա (Գալիսիայի նահանգ) քաղաքում մարտի 26-28-ը անցկացված ազատ ոճի ըմբշամարտի ազգային առաջնությունում 44 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Ռազմիկ Մայիլյանը, իսկ 92 կգ քաշային կարգում՝ ավագ Ռազմիկ Մայիլյանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։

Ըստ աղբյուրի՝ առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ են նվաճել նաև Բարսելոնայում գործող «Հայաստան» ըմբշամարտի ակումբի մյուս սաները։

«Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ջերմորեն շնորհավորում է մեր մարզիկներին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ»,- ասվում է գրառման մեջ։

--00--ԱՀ