Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանի երդման արարողությունը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հետագա հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: