Տանգո երկուսով են պարում․ Պեսկովն անդրադարձել է Պուտին-Բայդեն հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

Պուտին Բայդեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը  «Аргументы и Факты»  թերթին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին և Բայդեն Պուտին հնարավոր հանդիպմանը։

«Պետության ղեկավարի հասցեին վիրավորական հայտարարությունն աննախադեպ է։ Բայց նախագահը՝ ի պատասխան Բայդենի հայտարարության՝ նրան առողջություն է մաղթել, ինչպես ինձ թվաց, բավականին անկեղծ։ Առողջությունը ոչ ոքի չի խանգարի։

 Բայց ամերիկացիներն անպատասխան թողեցին խոսելու նախաձեռնությունը, որը բխում էր նախագահի արձագանքից։

Մեր տեսանկյունից՝ հիմա գլխավորը կանխել հարաբերությունների հետագա անկումը։ Առանց այդ էլ դրանց շատ մեծ վնաս է հասցվել, դրանք պետք է ինչ որ կերպ վերակենդանացնել։ Այդ պատճառով անհրաժեշտ է սկսել խոսել։  Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների ներկայիս աննախադեպ սրացումը, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ամերիկայի ժողովուրդները հետաքրքրված կլինեն հասկանալ, թե ինչի մասին են խոսում նախագահները: Նախագահը ևս ասել է, որ ինքը բաց է այդպիսի շփումների համար։ Բայց այստեղ չի կարելի որոշում ընդունել երկրորդ երկրի համար։ Տանգո երկուսով են պարում»,- ասել է Պեսկովը։

--00—ՄՀ