Փոխարինվելու են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի լուսացույցները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

լուսացույց

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևանի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցները փոխարինելու է նոր սերնդի լուսացույցներով:

Բացի այդ, լուսային ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար Բաղրամյան պողոտայի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվելու են երթևեկելի մաս:

--00—ՄՀ