Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 17-ին, ժամը 17:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ Գորայք գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: