Ջոն Գալագերը ժամանել է Հայաստան՝ ստանձնելու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

․

ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան ֆբ-յան էջից տեղեկանում ենք․

«Բրիտանական դեսպանատունն ուրախ է տեղեկացնել, որ պարոն Ջոն Գալագերը ժամանել է Հայաստան՝ ստանձնելու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը։

Պրն Գալագերը նախկինում աշխատել է որպես փոխդեսպան և Քաղաքական ու տնտեսական հարցերով խորհրդական Բուենոս Այրեսում (2015-2020), ինչպես նաև Հաղորդակցության հարցերով խորհրդական` Պեկինում (2011-2015)։

Նա նաև աշխատել է ֆինանսների ոլորտում՝ ՄԹ արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարությունում (Լոնդոն, 2008-2010)։

https://www.gov.uk/.../change-of-her-majestys-ambassador...»։

--00--ԱՀ