Չավուշօղլուն հայտնել է, թե որ դեպքում Թուրքիան կաշխատի Բաշար Ասադի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ամերիկյան CNBC հեռուստաընկերության հետ զրույցում խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև Սիրիայի խնդրի մասին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Չավուշօղլուն պատմել է, որ մի քանի օր առաջ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց։ Գլխավոր հարցը եղել է  իսլամի  քարոզիչ, գյուլենական շարժման ղեկավար, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը։  

«Դոնալդ Թրամփը Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, որ ամերիկյան կողմն աշխատանքներ է տանում  Գյուլենին Թուրքիային արտահանձնելու համար»։ 

Լրագրողի այն հարցին, թե  արդյոք  Թուրքիան կաշխատի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, եթե վերջինս Սիրիայում սպասվող նախագահական ընտրություններում հաղթանակ տանի, Չավուշօղլուն ասել է. 

«Եթե լինեն ժողովրդավարականև վստահելի ընտրություններ, ապա անհրաժեշտ կլինի, որպեսզի դրանք գնահատվեն բոլորի կողմից»։

Չավուշօղլուն նաև խոսել է Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածում քրդական ուժերի դեմ սպասվող ռազմական գործողության մասին, որի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր լարվածություն է նկատվում:

Բանն այն է, որ Թուրքիան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ։ Վերջինս համարում է, որ Սիրիայի քրդական ուժերը կարևոր գործոն են Սիրիայում՝ տարբեր տեսակի ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում (օրինակ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ)։ Լարվածության մյուսն պատճառն այն է, որ Եփրատ գետի արևելյան հատվածում կան ամերիկյան որոշ ստորաբաժանումներ և Վաշինգտոնը մտավախություն ունի, որ իր զինվորները կարող են թիրախավորվել Թուրքիայի կողմից։ 

«ԱՄՆ-ի զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։ Մեր արևմտյան բարեկամներն աջակցում են Սիրիայի քրդական ուժերին։  Ինչո՞ւ, որովհետև նրանք առաջ են քաշում այն պնդումը, թե Սիրիայի քրդական ուժերը պայքարում են ԻՊ-ի դեմ։ Գուցե և դա այդպես է երևում ներսից, սակայն պատճառներն ավելի խորությամբ է պետք ուսումնասիրել։  Սիրիայի քրդական ուժերը պայքարում են ԻՊ-ի դեմ, որպեսզի Սիրիայում ավելի շատ տարածքներ վերահսկեն»,- եզրափակել Թուրքիայի արտգործնախարարը։