Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում Ֆուչիկի փողոցում՝ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության շենքի հարևանությամբ, բախվել են Toyota Corolla մակնիշի 34 XR 193 համարանիշի, Nissan մակնիշի 35 FԼ 408 համարանիշի և Volkswagen մակնիշի 08 OՍ 221 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: