Անթալիայում 5 մարդ է կալանավորվել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Թուրքիայի Անթալիա քաղաքում 9 հոգի ձերբակալվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու կասկածանքով: Թուրքական դատարանը նրանցից 5-ին կալանավորելու, իսկ 4-ին ազատ արձակելու որոշում է կայացրել:

Հաղորդվում է, որ կալանավորման համար հիմք են հանդիսացել Էրդողանի վերաբերյալ սոցիալական ցանցերում նրանց արած գրառումները: Կալանավորվածների ինքնության ու նրանց կատարած գրառումների բովանդակության մասին մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում:

Նշենք, որ մեկ ամիս առաջ Անթալիայում կրկին 9 մարդ էր ձերբակալվել Էրդողանին և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու կասկածանքով: Ավելի ուշ նրանցից մեկը կալանավորվել էր, մնացածը՝ ազատ արձակվել:

Աղբյուր`    Ermenihaber.am