Արցախում խաղաղապահների համար շարժական ավանները շահագործման կհանձնվեն մինչև ապրիլի 5-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

Ղարաբաղ

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի համար նախատեսված շարժական ավանները շահագործման կհանձնվեն ապրիլի 5-ից ոչ ուշ: Մինչև ապրիլի վերջը խաղաղապահների համար կգործարկվի շարժական հոսպիտալ։ Այս մասին հայտնել  է ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը․ տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 Բուլգակովը Ստեփանակերտում մասնակցել է 250 խաղաղապահի համար նախատեսված հերթական բլոկմոդուլային ավանի բացման և բնակեցման արարողությանը:

«Այսօրվա դրությամբ մենք ավարտում ենք այդպիսի 25 ավանի վերազինումը։ Ապրիլի 5-ից ոչ ուշ ամեն ինչ շահագործման կհանձնվի, այսինքն՝ մեր բոլոր խաղաղապահների համար կստեղծվեն հարմար պայմաններ։ Մինչև ապրիլի վերջը մենք պետք է ավարտենք բոլոր ուղղություններով մեր խաղաղապահ ուժերի լիարժեք տեղակայումը»,- ասել է բանակի գեներալը։

--00—ՄՀ