Մարտակերտի և Ստեփանակերտի հարակից տարածքներում զինամթերք կվնասազերծվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

նկար

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված զինամթերքի և խոշոր տրամաչափի զենքերի մնացորդների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Ստեփանակերտ քաղաքի մերձակա տարածքներում:

Սակրավորական խմբերը ռուս գործընկերների և «The halo trust» ոչկառավարական ականազերծող կազմակերպության հետ մեկտեղ հանրապետության տարածքում իրականացնում են ինժեներական և հետախուզական աշխատանքներ:

Հայտնաբերված զինամթերքը, որպես կանոն պայթեցվում է տեղում, հնարավորության դեպքում՝ տեղափոխվում է ավելի անվտանգ վայր:

--00—ԼՄ