«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 61-ամյա Խաչատուր Պ․-ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

Զվարթնոց

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 61-ամյա Խաչատուր Պ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 3-ից ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի (Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անհատականացման միջոցների ապօրինի օգտագործումը) մեղադրանքով:

«Խափանման միջոցը՝ ստորագրություն»,-ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում։

--00—ՄՀ