Ադրբեջանում մարդու իրավունքների լրջագույն խնդիրներ կան. ԱՄՆ պետքարտուղարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Պետդեպ

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված լրջագույն խնդիրներ կան, այդ թվում`ապօրինի և կամայական սպանությունները, խոշտանգումները, մասնավոր կյանք կամայական ներխուժումները, քաղաքական հետապնդումները` երկրի սահմաններից դուրս, մամուլի ազատության և խոսքի ազատ արտահայտման սահմանափակումները: Ինչպես հայտնում է Turan-ը, այս մասին նշված է ԱՄՆ Պետքարտուղարության`աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին ամենամյա զեկույցում:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով զեկույցը, նշել է, որ աշխարհում մարդու իրավունքների ոլորտում շարժ կա, սակայն` սխալ ուղղությամբ:

Այս տարվա հաշվետվության մեջ դիտարկվում է մոտ 200 երկիր ու տարածք: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ԱՄՆ  զեկույցում լուսաբանվում են Մարդու իրավունքներին վերաբերող կարևոր խնդիրներ, այնպիսիք, ինչպիսին են կոռուպցիան, դատական համակարգի անկախությունը, լրագրողների նկատմամբ բռնությունը, զրպարտության քրեականացումը և այլն:

 

--00--ԱԹ