Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել: Այս մասին տեղեկացնում է Դատական-տեղեկատվական համակարգը:

Հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

Հիեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դատի էր տվել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, պահանջելով զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և զրպարտության համար նախատեսված փոխհատուցում բռնագանձել։ 

2021թ.-ի փետրվարի 8-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փոստանջյանը հայտարարել էր, որ Փաշինյանը և նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել:

--0--ԿԿ