Քյարքիի ոլորաններում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվողը, պարանոցին՝ կպչուն ժապավեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

նկար

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Պողոսյանի որոշմամբ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Քրեական գործը, որը հարուցվել է ՀՀ քր.օր․-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով երեկ՝ մարտի 30-ին, Քյարքիի ոլորաններում գլխիվայր շրջված ավտոմեքենայի մոտ հայտնաբերված Երևանի բնակիչ, 51-ամյա Ժիրիկ Շաջանյանի դիակի հայտնաբերման փաստով։ Նշենք, որ վերջինս Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից փնտրվում էր որպես անհետ կորած։

Դատաբժշկի կողմից դիակի արտաքին զննությամբ պարանոցի վրա հայտնաբերվել է փաթաթած կպչուն ժապավեն։ Կայքի տեղեկություններով՝ սպանված «Ալանուշ Շահինի Բանդարի Մասիհի» ԱՁ տնօրենն էր։

նկար

--00—ԼՄ