Ո՞վ է «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման դեմ թիմի հրամանատարը. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման դեմ կատաղի դիմադրություն են ցույց տվել Գարեգին Բ-ի եղբոր ղեկավարած գյուղի՝ Ոսկեհատի բնակիչները։ Որոշ տեղեկություններով նրանք «կազմ-պատրաստ» վիճակում տեղակայված են եղել Մայր Աթոռում՝ սպասել են։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին սպասող թիմի հրամանատարն էլ եղել է գյուղապետ Գևորգ Ներսիսյանի փեսան։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը նրանք ձվերով, գոմաղբով և քարերով են դիմավորել Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող ցուցարարներին, փայտով ու քարերով մարմնական վնասվածքներ պատճառել շարժման մի քանի մասնակիցների, որոնցից երկուսը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել։ Քարերով կոտրել են նաև շարժման ղեկավարներից Հայր Կորյունի ավտոմեքենայի ապակին, 2 հոգու նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, սակայն դեռևս գործ չի հարուցվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: