ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընկերության մեքենան վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Շիրակի մարզում, դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 107 կմ հատվածում՝Հայրենյանց գյուղի խաչմերուկում, բախվել են 56-ամյա Ալիկ Հ.-ի վարած Toyota մակնիշի 497 AN 61 համարանիշի եւ Սիսակ Գ.-ի վարած Opel Astra մակնիշի 35 ZQ 840 համարանիշի ավտոմեքենաները։ Ահս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Opel-ի վարորդը դեմքի մասում ստացել էր վնասվածք, բայց նա հրաժարվեց բժշկական օգնությունից:

Ըստ աղբյուրի՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ն, որի վարորդը չթույլատրված վայրից շրջադարձ է կատարել՝ վթարային իրավիճակ ստեղծելով Opel-ի վարորդի համար, ինչն է դարձել է վթարի պատճառ։ Toyota-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընկերությանը և նշված ավտոմեքենայով ուղևորափոխադրումներ են իրականացվել։