Արտակ Դավթյանը և Ռուստամ Մուրադովը քննարկել են հայ ռազմագերիների վերադարձի ապահովման հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

1

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման և փոխգործակցության կազմակերպան հարցեր, ընդգծվել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների կարևորությունը։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության և գործադրած ջանքերի համար։

--00—ԼՄ