Շիրակի մարզում բախվել են Hovo բեռնատարները. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

հասարակական

Ապրիլի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Գյումրի-Ազատան-Այգաբաց ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Hovo մակնիշի բեռնատարները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդները, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները, տեղափոխվել են հիվանդանոց։

--0--ԿԿ