Դա 3-րդ պետության ակտիվությունը զսպելու համար է. Կուրտովը՝ Լավրովի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Ռուս քաղաքագետ Աջար Կուրտովը rusarminfo.ru-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՌԴ  արտգործնախարար Լավրովի՝ Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի նախապատրաստման մասին հայտարարությունը, նշել է, որ խոսքն այն երկրների մասին է, որոնց նկատմամբ Հայաստանը ո՛չ բազմակողմ, ո՛չ երկկողմ ձևաչափերով որևէ համաձայնագրային պարտավորություն չունի:
 
«Թեորիապես հավանական է նաև այլ  տարբերակ, համաձայն որի՝ Հայաստանը կհրաժարվի ցանկացած երկրի, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների և նույնիսկ Ռուսաստանի զինվորականների ներկայությունից: Բայց ես ավելի շատ հակված եմ նրան, որ խոսքն առաջին տարբերակի մասին է: Դա կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ վերջին տարիներին երբեմնի ռուսական կայսրության և ԽՍՀՄ կազմում ներառված երկրների աշխարհաքաղաքական մրցակիցներն ավելացնում են իրենց ակտիվությունն ու ձգտում ցանկացած միջոցներով այդ պետություններին իրենց կողմը քաշել, այդ թվում՝ դրանց ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու խոստումներով», - ասել է Կուրտովը և հավելել, որ հենց օտարերկրյա զինվորականների ներկայությունից հրաժարվելու փաստը կարող է երրորդ պետությունների նման ծրագրերը դժվար իրականացվելի դարձնել:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը: