ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի թուրք նախագահն այցեր կկատարի Թուրքիա, Կատար և Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ՄԱԿ ԳՎ թուրք

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլքան Բոզքըրը (ազգությամբ թուրք) ապրիլի 1-12 ընթացքում այցեր կկատարի Թուրքիա, Կատար և Ադրբեջան: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի ԳՎ նախագահի մամուլի քարտուղար Բրենդեն Վարման:

Նշվում է, որ Անկարայի այցի ընթացքում Վոլքան Բոզքըրը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, ինչպես նաև այդ երկրում ՄԱԿ-ի պատվիրակության հետ:

Նա թուրքական մեջլիսում ելույթ կունենա համաշխարհային ճգնաժամերի, բազմակողմանիության և ՄԱԿ-ի համակարգի թեմայով: 

Նախատեսվում է, որ Բոզքըրը Թուրքիայում սիրացի փախստականների հետ հանդիպելու համար կայցելի երկրի հարավային Հաթայ նահանգ: 

Հիշեցնենք, որ հիշյալ պաշտոնը Վոլքան Բոզքըրը զբաղեցրել է 2020թ. հունրիսին: Մինչև ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելը նա ղեկավարել էր Թուրքիայի խորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովը, ինչպես նաև 2015-16 թվականներին եղել է Թուրքիայի Եվրամիության գործերով նախարարը և Թուրքիայի եվրաանդամակցության հարցերով գլխավոր բանագնացը:

--00--ԱԹ