2․5 տարում հիասթափվել եմ, բայց քաղաքականության մեջ կա՛մ կոտրվում ես, կա՛մ ուժեղանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի համար, թեև վերջին 2.5 տարին ամենաածանր են եղել, բայց, միևնույնն է, նա իրեն տեսնում է հաջորդ գումարման խորհրդարանում:

24News-ի հետ զրույցում այսպես է բացատրում՝ 2. 5 տարում հասցրել է քիչ թե շատ ճանապարհ անցնել, քաղաքական փորձառություն ունենալ, ու եթե այնպես ստացվի, որ չլինի հաջորդ ԱԺ-ում, ապա փոքր-ինչ կտխրի ձեռք բերած փորձառության համար:

«2.5 տարում քրոնիկ հիասթափվել եմ, բայց քաղաքականության մեջ կա՛մ կոտրվում ես, կա՛մ ուժեղանում: Եթե հաջորդ խորհրդարանում ավելի անփորձ մեկ այլ պատգամավոր լինի, ապա, պատկերացում եմ, հիմա էլ նա է անցնելու այն ամենի միջով, ինչ անցանք մենք»,- հավելում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ