Թքած ունեցող ու չկողմնորոշված ընտրազանգվածը շատ վտանգավոր է․ քաղվերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

«Հին Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալը իշխող թիմի համար կնշանակի դեմարշ իրենց հեղափոխական գաղափարներին»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանը։ 

Մարգարյանը վստահ է, որ արտահերթ ընտրությունների գաղափարական լինելը պայմանավորված չէ ընտրակարգով։ 

Նրա խոսքով՝ սպասվող ընտրական գործընթացներն ավելի պասիվ են լինելու։  

«Դեռ հստակ չէ՝ ընտրապայքարի հիմնական սկզբունքները։ Եթե նախընտրական պայքարը գնաց դավաճան-թուրք-հողատու-կոռուպցիոներ հակադրությամբ և պիտակավորմամբ, ապա պետք է մոռանանք որևէ որակի մասին։ 

Չկողմնորոշված, հիասթափված զանգված կա։ Սա մեծ վտանգ է յուրաքանչյուր պետության համար։ Թքած ունենալու վերաբերմունք․ սա վտանգավոր է»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ