Պետք չէ քաղաքականացնել այդ սարսափելի հանցագործությունը. ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը չի կարող մեկնաբանել Գյումրիում ռուս զինծառայողի՝ հայ կնոջը սպանելու դեպքը, քանի որ այն իրավական ոլորտում է։ Այդ մասին նա ասաց այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հրավիրած ասուլիսի ժամանակ՝ կոչ  անելով չքաղաքականացնել դեպքը։

«Որպես դեսպան կարող եմ ասել, որ այդ սարսափելի հանցագործությունը պետք չէ քաղաքականացնել։ Խորին ցավակցություններս եմ հայտնում մահացած կնոջ հարազատներին», - ասաց դեսպանը։

Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ ռուսական ռազմաբազայի և ՀՀ իրավապահների միջև գործակցություն կա՝ հիմնված հայկական օրենսդրության վրա։