ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ընդհանուր հետաքրքրության շրջանակում է. ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՌԴ դիրքորորշումը հիմնված այդ կառույցի և  անդամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդման հիման վրա։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը պետք է այնպես լուծվի, կառույցի արդյունավետությունը ոչ թե թուլանա, այլ ամրանա։ Այն հիմա կարգավորվում է պետությունների ղեկավարների մակարդակով, և դա մեր ընդհանուր հետաքրքրությունների շրջանակներում է»,- նշել է Կոպիրկինը։

Նա, միաժամանակ, ասել է, որ  ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը չի և  սահմանափակված է մեկնաբանություններ անելու համար։