Որոնողական աշխատանքներ կիրականացվեն Ադրբեջանի օկուպացրած Վարանդայի շրջանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

աճյուն

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները այսօր շարունակվում են փրկարարական մեկ ջոկատով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է:

--00—ՄՀ