Արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է 15 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

հասարակական

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի մարտի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 21 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 15,136,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 250,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է 910,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 19 դեպքով հաշվարկվել է 15,112,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 310,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 24,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 300,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում իրականացված 6 դեպքով նշանակվել է 300,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 290,000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 597,500 ՀՀ դրամ:

--0--ԿԿ