Հայ-ռուսական հարաբերությունները բազային փոփոխության չեն ենթարկվել. ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին, հայ- ռուսական հարաբերությունները չեն փոփոխվել։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հայաստանում տեղի ունեցած ու ընթացող քաղաքական իրադարձությունների հետևանքով հայ-ռուսական հարաբերությունները բազային փոփոխություններ չեն կրել։ Ծառացած խնդիրները կարգավորելու գործում ռուսական կողմը պատրաստ է ամեն կերպ աջակցել ՀՀ-ին»,- ասաց դեսպանը։

Սերգեյ Կոպիրկինը հաջողություններ մաղթեց մեր երկրի նոր խորհրդարանին ու ձևավորվելիք կառավարությանը։