Ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ կարող է արգելել. ՌԴ դեսպանը՝ օտարերկրյա զինծառայողների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Երկու սուվերեն պետությունների՝ ՀՀ և ՌԴ, հարաբերություններում մեկի կողմից մյուսին ինչ-որ բան արգելելու մասին խոսք գնալ չի կարող։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հայաստանում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայության երաշխավորման շուրջ բանակցություններին։

«Հայաստանի ու Ռուսաստանի միջև իսկապես բանակցություն է ընթանում։ Ո՞վ, ո՞ւմ և  ի՞նչ կարող է արգելել, երբ խոսքը հայ-ռուսական հարաբերությունների՝ երկու սուվերեն, իրավահավասար պետությունների մասին է»,- ասել է դեսպանը:

Նա այդ կերպ է մեկնաբանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը երաշխավորող փաստաթուղթ:

Ըստ նրա՝ երկխոսություն է ընթանում նաև հետխորհդային այլ պետությունների հետ: