Ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

գարուն

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում +24…+27 աստիճանի։

Երևան քաղաքում՝
Ապրիլի 02-ի ցերեկը, 03-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 04-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

նկար
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 02-ի ցերեկը, 03-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ:

Ապրիլի 04-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի  04-07-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

նկար

Երևան քաղաքի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      24.5°C (1975թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          -2.0°C (1982թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    11.0°C

--00—ԼՄ