Սպասում եմ, որ մինչ ընտրություններ մի խումբ ռազմագերիներ կվերադարձվեն. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Մարուքյան

Արցախի մի մեծ հատված օկուպացված է, բայց մինչ այդ հարցը ունենք այլ հարցեր, օրինակ` ինչո՞ւ ռազմագերիներին չեն վերադարձնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Գերիներին չեն վերադարձնում, որովհետև նախապայմաններ են դնում: Մեր արտաքին քաղաքականությունը կարողանում է սպասարկել մեր ազգային շահը: Ես պնդում եմ՝ ոչ: Այս իշխանությունն ունակություններ չունի` ոչ քաղաքական, ոչ արտաքին դիվանագիտական»,- նշեց նա:

Մարուքյանն ասաց՝ սպասում ունի, որ մինչ ընտրությունները նորություն կլինի. կա նման խոսակցություն:

«Վերջնական խոսակցություն չկա, բայց նման սպասում ունեմ, որ մինչև ընտրություն կարող է մի խումբ ռազմագերիներ վերադարձվեն: Դա, սակայն, ամբողջական լուծում չէ. մեզ ոչ թիվ են հաստատում, ոչ ասում են՝ որտեղ են նրանք պահվում, դրա համար միջազգային հարթակներում անընդհատ այս ուղղությամբ աշխատում ենք»,- նշեց Մարուքյանը:

--00--ԱԹ