Հրետանավորների պարապմունքներ՝ զորամասերից մեկում․ հրետանին բերվել է մարտական վիճակի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նկար

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 2-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ:

նկար

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Ստուգվել են զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակն ու փոխգործակցելու հմտությունները։

նկար

--00—ԼՄ