Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

քոչարյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումի քննարկումը։ 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի ապրիլի 6-ին, ժամը 17։45-ին։

--00--ԱՀ