Նախագահը ներկա է գտնվել Արցախի հերոս Արկադի Տեր- Թադևոսյանի հոգեհանգստի արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

․

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 2-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությանը:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

--00--ԱՀ