Վարդանանց փողոցում բռնկված հրդեհը մարվել է․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 3,  24News 

Ապրիլի 2-ին, ժամը 22։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ տներից մեկի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։02-ին, մարվել՝ 23։11-ին։ Ջերմահարվել է նկուղը (մոտ 40 քմ), ներսում այրվել են կենցաղային իրեր և բաղդադե առաստաղից 10 քմ հատված․ տուժածներ չկան։

--00—ՄՀ