Ռուսաստանը սովոր է մեղադրանքներին. ՌԴ դեսպանը՝ Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Ռուսաստանն արդեն սովոր է, որ որոշ քաղաքական գործիչներ տարբեր մեղադրանքներ են հնչեցնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով «Իսկանդերների» կիրառման մասով Ռուսաստանին ուղված մեղադրանքներին:

«Գիտեք, որ կարող են տարբեր կարծիքներ լինել, և մենք էլ սովոր ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ այս կամ այն ենթադրությունները և մեղադրանքներն են հնչեցնում։ Սակայն, կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է և դրանով էլ պետք է կողմնորոշվել»,-ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ հավելելով, որ նա Ռուսաստանի ՊՆ-ի մեկնաբանությանը հավելելու ոչինչ չունի:

Հարցին՝ ի՞նչ հարց է լինելու օրակարգում Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարվելիք այցի առաջիկա ժամանակ, Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ այդ մասով որևէ մեկնաբանություն չի ուզում տալ, և հուսով է՝ մամուլի ծառայությունները կհայտնեն մանրամասների մասին:

--00--ԼՄ